Բայդենը ստորագրել է Լենդ-լիզի օրենքը, որը հեշտացնում է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը
copy image url

Բայդենը ստորագրել է Լենդ-լիզի օրենքը, որը հեշտացնում է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը

Արտաքին 2 տարի առաջ - 23:59 09-05-2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Լենդ-լիզի օրենքը, որը պարզեցնում է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Կոնգրեսի կայքի համաձայն՝ փաստաթուղթը հանում է մի շարք պահանջներ՝ կապված պաշտպանական սարքավորումներ տրամադրելու նախագահի լիազորությունների հետ, եթե օգնությունը նախատեսված է Ուկրաինայի կառավարության կամ Արևելյան Եվրոպայի այլ երկրների համար, որոնք «ենթարկվել են ռուսական ներխուժմանը»:

Օրինագիծը հունվարին ներկայացրել է Տեխասի սենատոր Ջոն Քորնինը:

Լենդ-լիզի օրենքը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թույլ է տվել Միացյալ Նահանգներին իր դաշնակիցներին (ԽՍՀՄ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան և այլն) առանց վճարման զինամթերք, սարքավորումներ, սննդամթերք, բժշկական սարքավորումներ և դեղամիջոցներ, ինչպես նաև ռազմավարական հումք, այդ թվում՝ նավթամթերք մատակարարել։

Այժմ Կոնգրեսը քննարկում է Ուկրաինային 33 մլրդ դոլարի չափով օգնություն տրամադրելու վերաբերյալ ԱՄՆ վարչակազմի դիմումը. այդ գումարից 20.4 միլիարդը նախատեսված է Ուկրաինայում ռազմական և անվտանգության ոլորտում լրացուցիչ օգնության, 8.5 միլիարդը՝ Կիևին տնտեսական օգնության համար։

Ամենից շատ դիտված