Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայրաքաղաքի տարբեր հատվածներում քաղաքացիները փակել են մի շարք փողոցներ։ Վաղ առավոտից շարունակվում են ընդդիմության անհնազանդության ակցիաները։ Ինչպես «Դիմադրություն» շարժման կազմակերպիչներն են հայտարարել, դրանք կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել։
Խանջյան փողոցում կենտրոնացել են մեծաթիվ ոստիկանական ուժեր՝ կարմիր և սև բերետավոր։ Նրանք ուղեկցում էին ընդդիմադիրների կազմակերպած երթին։
Քիչ հետո ևս երկու երթ եկան նույն հատված, և ոստիկանները, տեսնելով երթի մասնակիցների այդքան մեծ քանակությունը, մոտեցան և պահանջեցին բացել փողոցը։ Նշենք, որ երթերից մեկը գլխավորում էին ՀՀԿ ներկայացուցիչները։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ոստիկանների նման պահվածքը մեկնաբանեց որպես Փաշինյանի վախերի արդյունք։
Տեսանյութը՝ քիչ անց․