Կամավոր ատեստավորման միջոցով կհամոզվենք՝ դասավանդում են պատշաճ ուսուցիչներ. Փաշինյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:08 04-05-2022
Աժ-ում մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանը։ Իշխանական պատգամավոր Թագուհի Ղազարյանը, հարցն ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, անդրադարձավ ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը և դրույքաչափերին, սակայն դաշտում քննարկումներ կան այն մասին, որ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում՝ ուսուցիչների աշխատավարձի հետ կապված, որովհետև միայն ատեստավորված ուսուցիչների դրույքաչափն է բարձրացվում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ուսուցիչների աշխատավարձը կրկնապատկվել է մի քանի գործողությունների հանրագումարով, և բարձրացել է այն ուսուցիչների աշխատավարձը։ Կրկնապատկվում է այն ուսուցիչների աշխատավարձը, ովքեր կամավոր ատեստավորման գործընթաց են անցել։

«Կամավոր ատեստավորման գործընթացը նրա համար է, որպեսզի մենք բոլորս՝ կառավարությունը, ծնողները, համոզվենք, որ իրենց դասավանդում են պատշաճ ուսուցիչներ, և մենք կասկածում ենք ոչ թե ուսուցիչների որակավորմանը, այլ խնդիրն այն է, որ գիտելիքը և ժամանակը փոխվում են, և մենք սրանով սեփական որակավորումը բարձրացնելու համար էլ ենք ստուգում կազմակերպում։ Պետք է արձանագրեմ, որ այստեղ կա մի շատ կարևոր քաղաքական հարց ևս։ Բուն որոշման կայացումը կապված է ատեստավորման գործընթացի հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում