Ֆրանսիայի հրապարակում հավաքված ցուցարարներն այժմ շարժվում են դեպի Ազգային ժողովի շենք։ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում իր ելույթի ընթացքում ցուցարարներին ուղղորդել է դեպի ԱԺ՝ կոչ անելով չդիմել սադրանքների և պահպանել հանդարտություն։
Նշենք, որ այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացած Դեմիրճյան փողոցում։ Նրանք վահաններով, սաղավարտներով պատ են կազմել՝ Փաշինյանին պաշտպանելու համար։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից անհնազանդության ակցիաները վերսկսվել են Երևանում և մարզերում։ Երևանում քաղաքացիները բետոնախառնիչ, բեռնատար մեքենաներով փակել էին գլխավոր ճանապարհներն ու կամուրջները։
Միաժամանակ ԱԱԾ-ն
հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ Երևանում անցկացվող հավաքի կազմակերպիչները մտադրված են սադրանքների միջոցով հրահրել հակաօրինական գործողություններ և դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը։