ԿՀՎ-ն ռուսերենով հրահանգներ է տարածել՝ իրենց հետ կապ հաստատելու համար
copy image url

ԿՀՎ-ն ռուսերենով հրահանգներ է տարածել՝ իրենց հետ կապ հաստատելու համար

Արտաքին 2 տարի առաջ - 15:28 04-05-2022
Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) իր պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերում ռուսերենով տարածել է հատուկ հուշագրեր, որոնցում խոսվում է այն մասին, թե որքան անվտանգ է կապվել հատուկ ծառայության հետ։ Սրա վրա ուշադրություն է հրավիրել The Washington Post թերթը։

Հրահանգները խորհուրդ են տալիս օգտագործել VPN կամ Tor, ջնջել բրաուզերի պատմությունը և մուտք գործել այնտեղ գաղտնի ռեժիմով: ԿՀՎ-ն նաև խորհուրդ է տալիս կապ հաստատել իրենց հետ ոչ տնային կամ աշխատանքային համակարգչով: Դիմելիս գերատեսչությունը խնդրում է նշել ամբողջական անվանումը, պաշտոնը, երկիրը և տվյալներին հասանելիության մակարդակը, որոնք կարող են հետաքրքրել ԿՀՎ-ին:

Հետախուզական գերատեսչության աշխատակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այդ հրահանգներն ուղղված են «նրանց, ովքեր իրենց պարտավորված են զգում կապ հաստատել ԿՀՎ-ի հետ՝ անարդարացի պատերազմի պատճառով, որը մղում է ռուսական կառավարությունը»:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի