Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:
Ըստ հաղորդագրության՝ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Նրանք համոզմունք են հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի «բարեկամական և եղբայրական հարաբերությունները» հետագայում ևս հաջողությամբ կզարգանան:
Ալիևն իր թուրք գործընկերոջը հրավիրել է Ադրբեջան, և հրավերն ընդունվել է։