«Այսօր երեկոյան» թոք-շոուն կվերադառնա եթեր. Մաքսիմ Գալկինի փոխարեն այն կվարի Նիկոլայ Ցիսկարիձեն
copy image url

«Այսօր երեկոյան» թոք-շոուն կվերադառնա եթեր. Մաքսիմ Գալկինի փոխարեն այն կվարի Նիկոլայ Ցիսկարիձեն

Արտաքին 2 տարի առաջ - 10:26 03-05-2022
ՌԴ ժողովրդական արտիստ, բալետի աստղ Նիկոլայ Ցիսկարիձեն կփոխարինի Առաջին ալիքով հեռարձակվող «Այսօր երեկոյան» թոք-շոուի հաղորդավար Մաքսիմ Գալկինին։ Սա հետևում է հաղորդման Հաղթանակի օրվան նվիրված թողարկման անոնսից: Տեսանյութը հրապարակվել է Ցիսկարիձեի Telegram-ալիքում։
«Այս երեկո մենք հիշում ենք մեր սիրելի երգերը պատերազմի մասին հայտնի ֆիլմերից»,- ասում է Ցիսկարիձեն տեսանյութում:
«Ստարհիթ» պարբերականը նշում է, որ Առաջին ալիքի ղեկավարությունը դեռ չի որոշել, թե արդյոք Ցիսկարիձեն կդառնա հաղորդման հիմնական վարողը։

Ամենից շատ դիտված