«Հայրենիք» կուսակության շուրջ 30 անդամներ բերման են ենթարկվել: Այս մասին հայտնել է կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Ոստիկանությունը անհամաչափ ուժի գործադրմամբ, կոպտորեն խախտելով խաղաղ հավաքներ անցկացնելու մարդկանց սահմանադրական իրավունքը, ապօրինաբար ձերբակալել է «Հայրենիք» կուսակցության շուրջ 30 անդամների:
Նրանց թվում են Խաչիկ Գալստյանը, Սոս Հակոբյանը, Բաբկեն Հարությունյանը, Վարդան Մինասյանը, Ազատ Զաքարյանը»,-հայտնել է Բաբայանը։
Հիշեցնենք, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ: