Ոստիկանները Երեւանում անհնազանդության ակցիայի մասնակիցներից մեկին ծեծելով բերման են ենթարկում: Ստորև հրապարակված տեսանյութում երեւում է, թե ինչպես են ոստիկանները նրան բերման ենթարկում, իսկ այդ պահին ոստիկաններից մեկը բռունցքներով հարվածներ հասցնում նրա գլխին: Քաղաքացին իջեցնում է գլուխը, որ պաշտպանվի հարվածներից: Այդպես նրան մտցնում են ավտոբուսը: