Դանիան և Շվեդիան Ռուսաստանին մեղադրում են օդային տարածքը խախտելու մեջ
copy image url

Դանիան և Շվեդիան Ռուսաստանին մեղադրում են օդային տարածքը խախտելու մեջ

Արտաքին 2 տարի առաջ - 09:07 02-05-2022
Դանիան և Շվեդիան հայտարարել են, որ ռուսական հետախույզ-ինքնաթիռը խախտել է երկու երկրների օդային տարածքը։ Միջադեպի հետ կապված երկու երկրներն էլ կանչել են Ռուսաստանի դեսպաններին։
Դանիայի պաշտպանության հրամանատարությունը AFP-ին հայտնել է, որ ռուսական հետախույզ-ինքնաթիռը Դանիայի օդային տարածքում է եղել «շատ կարճ ժամանակ», և որ դանիական F-16 կործանիչները «անմիջապես միջամտել են»։ Դանիայի արտաքին գործերի նախարար Յեպպե Կոֆոդը հայտարարել է, որ երկրի օդային տարածքի խախտումը «բացարձակ անընդունելի է և հատկապես մտահոգիչ ներկա իրավիճակում»։
Դանիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Շվեդիան դաշինքին անդամակցելու վերաբերյալ որոշում կայացնելու փուլում է: Սակայն Շվեդիայի պաշտպանության նախարարը Dagens Nyheter պարբերականին ասել է, որ ոչ մի ապացույց չկա, որ միջադեպը կապված է այդ քննարկումների հետ։

Ամենից շատ դիտված