Ռուսաստանում կարգելեն ոչ բարեկամ երկրների տեղեկատվության պաշտպանության միջոցները
copy image url

Ռուսաստանում կարգելեն ոչ բարեկամ երկրների տեղեկատվության պաշտպանության միջոցները

Արտաքին 2 տարի առաջ - 21:17 01-05-2022
Վլադիմիր Պուտինը 2025 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանում արգելել է օգտագործել ոչ բարեկամ երկրներից ծագող տեղեկատվության պաշտպանության միջոցները, համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։ Փաստաթուղթը նաև դրույթ է պարունակում պետական ​​մարմիններում և ընկերություններում տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու տեղակալների և հաքերային հարձակումներից պաշտպանվելու համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոններ ստեղծելու մասին։
Հրամանագիրը կազմակերպությունների ղեկավարներից նաև պահանջում է ԱԴԾ աշխատակիցներին անարգել հասանելիություն ապահովել իրենց տեղեկատվական ռեսուրսներին՝ տեղեկատվական անվտանգությանը համապատասխանությունը վերահսկելու համար:

Ամենից շատ դիտված