Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Մոսկվայի Կուրչատովի ինստիտուտ այցելության արդյունքներով, հանձնարարել է պարզել միջոցների ծավալը գենետիկական տեղեկատվության ազգային բազայի ստեղծման համար: Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանում նախագահի հանձնարարականով ստեղծվում է Գենետիկական տեղեկատության ազգային բազա: Այս նախագծի համար անհրաժեշտ միջոցների ծավալը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները պարզելու գործը Միխայիլ Միշուստինը հանձնարարել է կրթության և գիտության ու ֆինանսների նախարարություններին՝ Կուրչատովի ինստիտուտի մասնակցությամբ: Աշխատանքը պետք է իրականացվի մինչև հուլիսի 30-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գենետիկական տեխնոլոգիաների զարգացման դաշնային գիտատեխնիկական ծրագրի իրագործման հարցերով խորհուրդը այս ժամկետում կառավարությանը պետք է ներկայացնի նաև բազայի ստեղծման հայեցակարգի քննարկման արդյունքները: