Սիսիանի ոստիկանական կետում մեքենայից 2 գնդացիր են գտել, 1 անձի ձերբակալել են

Ներքին 2 տարի առաջ - 13:07 01-05-2022
Մայիսի 1-ին՝ ժամը 6.40-ին, Արցախ-Երևան ճանապարհի Սիսիանի ոստիկանական կայուն հենակետում կանգնեցվել է մի ավտոմեքենա, որի ստուգման ընթացքում հայտնաբերվել է ՌՊԿ տիպի երկու գնդացիր: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Մեքենայում գտնվող երեք անձանցից մեկը ձերբակալված է:
Կատարվում է քննություն:

Ոստիկանությունը քաղաքացիներին մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ ապօրինի զենք-զինամթերք պահելը քրեորեն հետապնդելի արարք է, իսկ կամավոր հանձնելն ազատում է քրեական պատասխանատվությունից: