Նիկոլն իր ժուլիկությամբ մսխեց բոլորի հետ մեր դիվանագիտական կապերը. Իշխան Սաղաթելյան

Տեսանյութ Ներքին 2 տարի առաջ - 20:11 30-04-2022
ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր ասուլիսում ասաց, որ դիմադրության շարժման հիմնական նպատակն այն է, որ օր առաջ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնեն։ Անդրադառնալով անցյալ շաբաթվանից սկսված դիմադրության երթերին և բողոքի ակցիաներին՝ նշեց, որ անցնող մեկ շաբաթվա ընթացքում իրենց առջև դրած նպատակը համարում է իրականացված.

«Իշխանությունը երկիրը հետևողականորեն տանում է կործանման, և պետք է այնպես անենք, որ այս իշխանությանը օր առաջ հեռացնենք։ Առաջին նախապայմանն այն է, որ այս իշխանությունը պետք է հեռանա, քանի որ հերթական անգամ խաբել է մեր ժողովրդին։ Պետք է ազգային իշխանություն ձևավորենք, արդյունավետ կառավարում իրականացվի։ Ժողովուրդը պետք է մտածի, որ ելք կա, ու մենք կարող ենք պահել ու պաշտպանել մեր երկիրը։ Փաշինյանը նոր պատերազմի վտանգով ու Ալիևով շարունակում է վախեցնել ժողովրդին, մեր քաղաքացիներին։ Այս իրավիճակում կարևոր է արտաքին հարաբերությունները, ՌԴ-ի հետ հետ հարաբերությունները կարգավորելը։ Էս մարդն իր ժուլիկությամբ մսխեց բոլոր դիվանագիտական կապերը։ Իշխանափոխություն անելու համար կարևորն այն է, որ համախմբվենք։ Նոր իշխանությունը պետք է գա ու խոսի և՛ Ադրբեջանի հետ, և՛ Թուրքիայի հետ, բայց պետք է չգնա ասի՝ ի՞նչ տամ, էլ՞ ինչ եք ուզում, այլ պաշտպանի իր երկրին ու ժողովրդին հենց նրանցից։ Կարող ենք դա անել արդյունավետ կառավարմամբ ։

Սաղաթելյանը հիշեցրեց, որ ԱԺ-ում Արցախի հարցերով հանձնաժողով էին ուզում ստեղծել, ու էլի մի քանի նախաձեռնություններ են իրականացրել.

«Ինքն այլևս լեգիտիմ չի, իր նախընտրական հոլովակում այլ բան ասաց, հիմա՝ լրիվ ուրիշ բան։ Ակնհայտ է , որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը լուրջ ճնշման տակ են օրվա իշխանության և Նիկոլի կողմից։ Պետք է դուրս գալ փողոց՝ խաղաղ անհնազանդություն և ակցիա իրականացնելու համար, բայց մենք հանուն մեր պետության սադրանքի մաս չենք դառնա և պետք է չդառնանք Նիկոլին սպասարկող գործիք։ Եթե գնան այդ ճանապարհով ու կիսեն այդ պատասխանատվությունը, ապա դրա համար էլ պատասխան կտան։ Լինելու են խմբեր, որոնք դիմելու են սադրանքների, իհարկե»։

Մանրամասն՝ տեսանյութում


Ամենից շատ դիտված