ԱԶԿ փոխնախագահ Յըլդըրըմը հայ համայնքի ներկայացուցիչների հետ մասնակցել է իսլամական «իֆթարի» արարողությանը
copy image url

ԱԶԿ փոխնախագահ Յըլդըրըմը հայ համայնքի ներկայացուցիչների հետ մասնակցել է իսլամական «իֆթարի» արարողությանը

Արտաքին 2 տարի առաջ - 23:53 28-04-2022

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) փոխնախագահ Բինալի Յըլդըրըմի մասնակցությամբ Ստամբուլի Ֆերիքյոյ շրջանի Ս. Վարդանանց Եկեղեցու Շիրինօղլու սրահում տեղի է ունեցել իսլամական իֆթարի արարողություն: Հաղորդում է ermenihaber.am-ը:

Արարողությանը Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Արքեպիսկոպոս Մաշալյանի և Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոց հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուի գլխավորությամբ մասնակցել են նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:

Թուրքիայի իշխանական կուսակցության փոխնախագահը իֆթարի արարողության ընթացքում ելույթով է հանդես եկել, որում անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացին՝ շեշտելով, որ չափազանց կարևոր է համարում, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է։ Ըստ Յըլդըրըմի՝ երբ Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանը փորձում են կարգավորման գործընթաց սկսել որպես հարևաններ, շատ ուժերի դա դուր չի գալիս, և դրսից սադրանքներ են հրահրվում:

Թուրքիայի հայոց պատրիարք Սահակ Արքեպիսկոպոս Մաշալյանն էլ ողջունել է մուսուլման սեղանակիցներին՝ նշելով որ իֆթարի սեղանի շուրջ իրենք միանում են նրանց աղոթքներին:

Մաշալյանը նշել է նաև, որ այդ իֆթարի սեղանը խորհրդանշում է երկու բան՝ հայերի և թուրքերի, քիստոնեության ու իսլամի կողք կողքի գտնվելը:

Ամենից շատ դիտված