BBC-ն զրուցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, որն այցով գտնվում է Կիևում։
Նրա խոսքով, ՄԱԿ-ը չի հանձնվի, իսկ ինքը ցանկանում է, որ Ուկրաինայում խաղաղություն լինի՝ «ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն»։
Ըստ Գուտերեշի՝ «Ուկրաինան կարիք ունի և արժանի է մեր լիակատար աջակցությանը»։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Պուտինը նախազգուշացրել էր Արևմուտքին Ուկրաինայի իրավիճակին միջամտելու դեպքում «կայծակնային հարվածներ» հասցնել, ինչի կապակցությամբ Գուտերեշին հարցրել են Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի մասին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատասխանել է, որ «միջուկային պատերազմն անհնար է պատկերացնել»։
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա անհնար լինի»,- հավելել է նա։