Մի շարք մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորներ են նշանակվել
copy image url

Մի շարք մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորներ են նշանակվել

Ներքին 2 տարի առաջ - 23:09 28-04-2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ ապրիլի 28-ին, հրամանագրեր է ստորագրել, որի համաձայն մի շարք մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորներ են նշանակվել:

Ըստ հրամանագրի՝ Տարոն Թադևոսյանը և Մարտին Արզումանյանը նշանակվել են Լոռու մարզի առաջին ատյանի ընդահանուր իրավասության դատարանի դատավոր:

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Հայկ Պետրոսյանը:

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր են նշանակվել Ռոման Սմբատյանը, Արամայիս Ասատրյանը և Էդուարդ Մկրտչյանը:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Մուշեղ Արամյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդահանուր իրավասության դատարանի դատավոր:

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Արամ Մարտիրոսյանը:

Ամենից շատ դիտված