Նիկոլ Փաշինյանը՝ երկրի թիվ մեկ անպատժելին
copy image url

Նիկոլ Փաշինյանը՝ երկրի թիվ մեկ անպատժելին

Միտք 2 տարի առաջ - 16:58 27-04-2022
Նիկոլ Փաշինյանը դարձել է Հայաստանի Հանրապետության ամենաանպատժելի մարդը։ Նա թիվ մեկ մեղավորն է, թիվ մեկ պատասխանատուն, նաև թիվ մեկ անպատժելին։ Նա իր մեղքով կամ իր պատճառով գրանցված և ոչ մի մահվան համար մինչ օրս պատասխան չի տվել։ Միայն կոկորդիլոսի արցունքներ է թափել ու կեղծ ներողություններ խնդրել, իսկ պատասխան՝ գոնե քաղաքական մակարդակում, ո՛չ։

Երբ ընդդիմադիր էր, նա ամեն օր թափահարում էր երկրում տիրող անպատժելիության մասին, Սաշիկի անպատժելիության, Սաշիկի որդիների անպատժելիության, օլիգարխների, քրեական հեղինակությունների անպատժելիության, ու այսպես շարունակ։ Ինքը եկավ ու անպատժելիության քաղաքական, իրավական ու անբարոյականության, բեսպրեդելի մի նոր էպոպեա բացեց մեր երկրում։

Փաշինյանն ու իր թիմակիցները երկրում աջ ու ձախ ինչ ուզում, անում են, ինչ ուզում, խոսում են, ում ինչպես ցանկանում, վիրավորում, հայհոյում, ծեծում, ապտակում են ու զրո պատասխանատվություն. ոչ ոք դրա համար չի պատժվում։

Երեկ Պարոնյան-Լեո խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը այդ անպատժելիության հերթական, գուցե նաև ամենանողկալի, ամենաէմոցիոնալ ու անբարո դրսևորումներից էր։ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան մեքենաներից մեկը՝ ոստիկանական մի Toyota, անմարդակյին արագությամբ սլանալիս հարվածել է փողոցն անցնող հղի կնոջը՝ խլելով միանգամից երկու մարդու կյանք, մեկը՝ ապրող, մյուսը՝ դեռ չծնված։ Ու զղջման, ներողության, ցավակցության ոչ մի խոսք։

Toyota-ի վարորդին ձերբակալել են, գուցե վաղը նրան կալանավորեն՝ որպես քավության նոխազ, և այդքանով համարեն կինոն ավարտված։ Թեպետ հավանականությունը մեծ է, որ նրան մեղադրանք չեն էլ առաջադրի, ծառայողական պարտականությունների անվան տակ կարդարացնեն, ամբողջ մեղքը կբարդեն փողոցն անթույլատրելի հատվածով անցած կնոջ վրա ու կփակեն գործը։ Իսկ թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն՝ այդ ավտոշարասյան թիվ մեկ ուղևորը, այդպես էլ որևէ պատասխանատվության չի կանչվի՝ ո՛չ իր շարասյունն այդպես արագ քաղաքի մեջ վարելու իրավունք տալու համար, ո՛չ դեպքի վայրը լքելու և կնոջն անօգնական գետնին ընկած թողնել-հեռանալու։ Ինչո՞ւ, որովհետև Փաշինյանն իրեն զգում է տեր ու տիրական, նրա լկտիությանն ու ամբարտավանությանը, նրա հեղինակած «նոր Հայաստանի» նոր «բեսպրեդելին» չափ ու սահման այլևս չկա։

Նա հրեշի պես կուլ է տալիս ամենքին ու ամեն ինչ։ Նա ուր գնում է, իր հետ մահ է բերում, մահ ու արյուն, ողբերգություն։ Նրան օր առաջ կանգնեցնել է պետք, թե չէ նա օր օրի նոր մահերի պատճառ է դառնում։





Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում