62-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է իրականացվում․ ՔԿ
copy image url

62-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է իրականացվում․ ՔԿ

Ներքին 2 տարի առաջ - 19:35 26-04-2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով քննություն է տարվում` 62-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, նախնական տվյալներով՝ 2022թ. ապրիլի 24-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում, Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցում հարևանների միջև ծագած վիճաբանության ընթացքում մի խումբ անձիք վիճաբանել են հիշյալ 62-ամյա տղամարդու հետ, վիճաբանության ընթացքում ձեռքերով, ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին: Ստացած վնասվածքներից տղամարդը նույն օրը՝ ժամը 23։30-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ փողոցի իր տանը մահացել է։

Ըստ աղբյուրի՝ նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք:

Նշվում է, որ կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված