Մայիսի 20-ին տեսակոնֆերանսի ձևաչափով կայանալիք Համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում կքննարկվեն ԱՊՀ պետությունների միջև տնտեսական համագործակցության խորացման հարցերը՝ արտաքին պատժամիջոցների ճնշմանը հակազդելու շրջանակներում։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովը։
«Հիմնական հարցը, իհարկե, լինելու է վերջերս ռուսական կողմից ներառված՝ ԱՊՀ երկրների միջև տնտեսական համագործակցության խորացման հարցը՝ հակազդելու համար երրորդ երկրների և նրանց միավորումների պատժամիջոցային քաղաքականությանը»,- ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալը, որի խոսքերը մեջբերում է «ԲելՏա»-ն:
Անֆիմովը հավելել է, որ ԱՊՀ Տնտեսական խորհրդին կից ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է «իրավիճակի մշտադիտարկմամբ՝ կապված երրորդ պետությունների կողմից այդ ոչ բարեկամական պատժամիջոցային գործողությունների հետ»։