Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ սահմանամերձ Նեխոտեևկա գյուղը գնդակոծվել է ուկրաինական կողմից, զոհեր և վիրավորներ չկան, վնասվել է չորս տնտեսություն և մեկ ավտոմեքենա։
Բնակիչների մեծ մասն արդեն տարհանվել է Նեխոտեևկայից։ Գյուղում արտակարգ դրություն է հայտարարվել մարտի 23-ին ուկրաինական կողմից արձակված արկի պայթյունից հետո, որի հետևանքով երեք մարդ վիրավորվել է, ավելի քան 20 տուն և ավտոմեքենա է վնասվել։
Նեխոտեևկան և հարևան Ժուրավլյովկան մի քանի անգամ գնդակոծվել են, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղական իշխանությունները։