Մեր ներքին թշնամին քամակն ու դոշերը բացել է ու ասում է, որ կա ապագա. Պավլիկ Մանուկյան

Ներքին 2 տարի առաջ - 14:30 25-04-2022
Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի և Արցախը փրկելու գաղափարի շուրջ համախմբման բողոքի գործողությունները շարունակվում են։ Ընդդիմությունը վերսկսում է իր բողոքի ակցիաները։

Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը ևս Ազատության հրապարակում է, ով պատասխանելով Oragir.news-ի հարցին, թե առանց ժողովրդի իմացության որևէ հարց չի քննարկվելու Արցախի հարցի վերաբերյալ, ասաց, որ այսօր եկել-հասել ենք այն օրվան, որ արդեն բանակի զորամասերն են ծախում. «Մի քանի հավատավոր տղերք են մնացել։ Հենց նեղն ենք ընկնում, հույսներս դնում ենք Աստծու ու զինվորի վրա, բայց պատերազմը հենց ավարտվում է, համ Աստծուն ենք մոռանում, համ էլ զինվորին։ Չորսն էլ նույն կոյուղաջուրն են, ուղղակի հիմա եկել, կպել են իրար։ Հիմա հույսներս մնացել է Աստված ու անարատ ճանապարհ անցած մի քանի տղերք»։

Հարցին՝ հայկական կողմը խոսում է Թուրքիայի հետ առանց նախապայմանների գործընթացի մասին, բայց երեկ մենք տեսանք Չավուշօղլուի ժեստը. Թուրքիան բացահայտ ասում է, որ հայերն անցանկալի ժողովուրդ են։ «Մեր ներքին թշնամին քամակն ու դոշերը բացել է ու ասում է, որ ապագա կա։ Այսինքն՝ եթե Թալեաթը հայերեն իմանար, մենք նրան կարող էինք ընդունել, հա՞։
Մինչև հիմա ձեզ հարց չե՞ք տալիս, որ մեր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ցեղասպանության թանգարանից բան է գողացել ու որևէ կարևոր փաստաթուղթ տվել թուրքերին, դրա համար էլ իրենք այստեղ լավ են աշխատել ու կարծում են, որ ՀՀ-ում ունեն ԱԳՆ՝ հանձին Արարատ Միրզոյանի։ Մենք ՀՀ-ում, բացի էդ չորս աղբամանից, էլ ուրիշ ազնիվ մարդ չունե՞նք։ Սրանց համար հայրենիքը վերջանում է խոհանոցի առատ սեղանով»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված