Ցեղասպանության վտանգը կանխելու ուղիղ ճանապարհը
copy image url

Ցեղասպանության վտանգը կանխելու ուղիղ ճանապարհը

Միտք 2 տարի առաջ - 10:03 25-04-2022
Բազմաթիվ հեղինակավոր գործիչներ, քաղաքագետներ տարիներ շարունակ ընդգծում էին, որ Հայոց ցեղասպանությունը չէր լինի, եթե այդ ժամանակ պետություն լիներ։ Նկատի ունեին, որ միջազգայնորեն ճանաչված, իշխանություն, դեսպաններ, բանակ, պաշտպանական և անվտանգային համակարգեր ունեցող Հայաստանը կարող է պաշտպանել ժողովրդին արտաքին հարձակումներից, ոտնձգություններից, կանխել արտաքին թշնամական նկրտումները։ Այդ գործիչները պարզ ասում էին, որ հայ ժողովրդին գոյութենական վտանգ չի սպառնում, քանի որ նրա անվտանգության երաշխավորը՝ Հայաստանը, կա։ Սակայն նույն գործիչները, որոնք տարիներ շարունակ ասում էին, թե պետության գոյության պայմաններում ցեղասպանություն չի կարող կրկնվել, երեկ խոսել են ցեղասպանության կրկնվելու վտանգի մասին։

Եթե մարդիկ համոզված են, որ պետության գոյության պայմաններում ցեղասպանություն չի կարող կրկնվել, բայց խոսում են ցեղասպանության կրկնվելու վտանգի մասին, ապա այդպիսով ահազանգում են, որ շուտով պետությունը լուծարվելու է։ Պարզ ասած՝ եթե ցեղասպանության կրկնվելու ենթադրյալ վտանգ կա, ապա դրանից առաջ կա պետականության կորստի ենթադրյալ վտանգ։ Հետևաբար hարցեր են ծագում. որտեղի՞ց է գալիս կամ կարող է գալ այդ վտանգը, և ի՞նչ պիտի անի քաղաքական համայնքն այս իրավիճակում։

Եթե հաշվի առնենք ռուս և բելառուս գործիչների հայտարարությունները ռուսական ազդեցության գոտիները վերականգնելու նկրտումների մասին, ապա կարող ենք ասել, որ վտանգը գալիս է կամ կարող է գալ ՌԴ ներկայիս իշխանությունից, որը կարող է ՀՀ-ի դեմ ոտնձգություններ իրականացնել իր դաշնակիցներ Թուրքիայի և Ադրբեջանի հետ միասին, ինչպես նաև գործի դնել ՀՀ իշխանական բարձր օղակներում ծվարած ռուսական գործակալներին, որոնք ռուսական շահեր են սպասարկում։

Առողջ հասարակությունում պետականության ենթադրյալ կորստի մասին ահազանգը կարող է սթափեցնել բոլոր քաղաքական ուժերին, որոնք վտանգը չեզոքացնելու համար քայլեր կարող են ձեռնարկել։ Մասնավորապես, այդ վտանգը տեսնող գործիչների հանրային աջակիցները հրապարակային ցույցերում համարձակ կարող են վանկարկել «անկախ Հայաստան», իրենց շարքերից վանել ռուսական, թուրքական շահեր սպասարկողին, դրդել իրենց պատգամավորին հանդես գալու բանակն ու պաշտպանական համակարգն ամրացնելու, ամերիկյան-եվրոպական սպառազինություն գնելու-ստանալու պայմանավորվածություններ ձեռք բերելու, արտաքին քաղաքականության և անվտանգութան ռազմավարություններում ՌԴ-ի կշիռը նվազեցնելու մասին նախաձեռնություններով։ Ցեղասպանության կրկնման ենթադրյալ վտանգը կանխելու ուղիղ ճանապարհի առաջին քայլերը սրանք են։


Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի