Արթուր Վանեցյանը հայտնում է քաղաքական պայքարի երկրորդ փուլի մեկնարկի մասին
copy image url

Արթուր Վանեցյանը հայտնում է քաղաքական պայքարի երկրորդ փուլի մեկնարկի մասին

Ներքին 2 տարի առաջ - 18:45 22-04-2022

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարում է, որ արդեն 5-րդ գիշերն են լուսացնում Ազատության հրապարակում, և «այն նպատակը, որին ձգտում էին հասնել, որոշակի չափով իրողություն է դարձել»: Վանեցյանն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ:

«Մեր պայքարը բաղկացած է մի քանի փուլից: Հիմա կուզեի խոսել մեր պայքարի երկրորդ փուլի մասին: Մեր պայքարի երկրորդ փուլը մեկնարկելու է ապրիլի 25-ին: Ապրիլի 25-ին բոլորս միասին դուրս ենք գալու փողոց և մեր անդադար քաղաքացիական անհնազանդության ակցիաներով իրագործելու ենք այն, ինչը բերելու է այս իշխանություններին այն վիճակին, որ նրանք ստիպված կլինեն նահանջել»,- ասաց Վանեցյանը:

Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ին ազդարարել էր փողոցային պայքարի մեկնարկը` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականը:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի