Ապրիլի 21-ին Լատվիայի Սեյմը երկրորդ՝ վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել Արդարադատության նախարարության առաջարկած օրենսդրության փոփոխություններին, որոնք թույլ են տալիս քաղաքացիությունից զրկել ռազմական հանցագործություններին և ագրեսիվ պատերազմներին աջակցող անձանց։ Այս մասին ասվում է խորհրդարանի կայքում։
Փոփոխություններին կողմ է քվեարկել 62, ձեռնպահ՝ 14, դեմ՝ մեկ պատգամավոր, հայտնում է Delfi-ն։ Այժմ օրենքը պետք է ստորագրի նախագահը, այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից հետո։
Օրենքի համաձայն՝ Լատվիայի քաղաքացիությունից կարող է զրկվել այն անձը, որն էական աջակցություն է ցուցաբերել ցեղասպանություն կամ ռազմական հանցագործություններ իրագործած, խաղաղության և մարդկության դեմ հանցագործություններ կատարած անձանց, պետություններին կամ կազմակերպություններին։
Բացի դրանից՝ քաղաքացիությունից կարող է զրկվել նաև նման գործողությունների մասնակիցը։ Օրենքը ենթադրում է, որ քաղաքացիությունից կզրկվեն միայն այն քաղաքացիները, որոնք ունեն որևէ այլ պետության անձնագիր։