Շոյգուն Պուտինին զեկուցել է Մարիուպոլը «վերահսկողության տակ վերցնելու» մասին
copy image url

Շոյգուն Պուտինին զեկուցել է Մարիուպոլը «վերահսկողության տակ վերցնելու» մասին

Արտաքին 2 տարի առաջ - 12:42 21-04-2022
Վլադիմիր Պուտինի և Սերգեյ Շոյգուի հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարը Մարիուպոլն «ազգայնական «Ազովի» մայրաքաղաք» է անվանել։ Նա հայտարարել է, որ քաղաքը վերահսկողության տակ է վերցվել՝ բացառությամբ «Ազովստալ» ձեռնարկության տարածքի։ «Ուկրաինացի զինյալներն ու օտարերկրյա վարձկանները» այնտեղ «ապահով փակված են», ասել է Շոյգուն։
Վլադիմիր Պուտինը Մարիուպոլում իրականացված մարտական ​​աշխատանքը «հաջողված» է անվանել։ Նա խնդրել է պարգևատրել ռուսաստանցի զինվորականներին և ասել է, որ նպատակահարմար չի համարում «Ազովստալի» գրոհը։

Ամենից շատ դիտված