Անկարայի պնդումները, թե Իրաքի հյուսիսում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող ռազմական գործողության հետ կապված որևէ համակարգում կա Բաղդադի հետ, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին, Mavasin news լրատվական կայքի փոխանցմամբ, հայտարարել է Իրաքի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ-Սահաֆը։
«Նախարարությունը դա դիտարկում է որպես Իրաքի ինքնիշխանության կոպտագույն խախտում և սպառնալիք երկրի տարածքային ամբողջականությանը, քանի որ այս գործողությունը վախ է սերմանում և վնասում է մեր քաղաքացիների անվտանգությանը»,- ասել է նա:- ԱԳՆ է կանչվել Թուրքիայի դեսպանը, որին կոշտ թեզեր պարունակող նոտա է հանձնվել, որում Անկարայի գործողությունները որպես միակողմանի, թշնամական և սադրիչ են բնութագրվել: Մենք կրկնել ենք թուրքական զորքերի լիակատար և անվերապահ դուրսբերման իրաքյան կառավարության պահանջը՝ մեր ինքնիշխանությունը պահպանելու և հետագա խախտումները կանխելու համար»։
«Մինչդեռ թուրքական կողմը պատրվակներ է օգտագործում՝ պնդելով, որ նման գործողությունները տեղի են ունենում իր ազգային անվտանգության պաշտպանության համատեքստում՝ հղում անելով երկրի ինքնապաշտպանության անօտարելի իրավունքի մասին ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին: Բայց ինչպես կարելի է հիմնվել դրա վրա, երբ հոդվածը թույլ չի տալիս ոտնահարել անկախ պետությունների ինքնիշխանությունը»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Ալ-Սահաֆը տեղեկացրել է, որ Իրաքի ԱԳՆ-ն դեռ պատասխան չի ստացել Թուրքիայի դեսպանին հանձնված նոտայի վերաբերյալ: