G20-ում չեն ցանկացել լսել Ռուսաստանին
copy image url

G20-ում չեն ցանկացել լսել Ռուսաստանին

Արտաքին 2 տարի առաջ - 10:42 21-04-2022
Աշխարհի առաջատար երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Եվրամիության երկրների ֆինանսների նախարարները, ինչպես նաև Ուկրաինայի ներկայացուցիչները Վաշինգտոնում լքել են G20-ի փակ նիստը՝ ավելի վաղ ԱՄՆ կառավարության պատժամիջոցների տակ հայտնված ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի տեսակապի ձևաչափով ելույթի ժամանակ։
Ռուսաստանցի նախարարի ելույթը ցուցադրաբար արհամարհած անձանց թվում են ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը, Դաշնային պահուստային համակարգի կառավարիչների խորհրդի նախագահ Ջերոմ Փաուելը և Եվրոպական Կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը:
The Washington Post-ը մեջբերում է ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնյայի խոսքը, որն ավելի վաղ անանուն մնալու պայմանով ասել էր. «Նախարար Յելենը «...» մտադիր է հստակ ցույց տալ, որ աշխարհի առաջատար տնտեսական հաստատությունների առավելություններն ու արտոնությունները տարածվում են միայն այն երկրների վրա, որոնք հարգում են առանցքային սկզբունքները, որոնց վրա է հենվում խաղաղությունն ու անվտանգությունն ամբողջ աշխարհում»։

Ամենից շատ դիտված