Միխեիլ Սաակաշվիլիի ինքնազգացողությունը վատացել է դատարանի դահլիճում
copy image url

Միխեիլ Սաակաշվիլիի ինքնազգացողությունը վատացել է դատարանի դահլիճում

Արտաքին 3 տարի առաջ - 13:30 20-04-2022
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ինքնազգացողությունը վատացել է սահմանի ապօրինի հատման գործով դատավարության ժամանակ։
«Ինձ բժշկի օգնություն է պետք»,- ասել է Սաակաշվիլին, որից հետո նրան ուղեկցել են դատարանի դահլիճից։
Սաակաշվիլին տաս րոպե անց վերադարձել է դահլիճ և հայտարարություն արել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։
«Ուկրաինան և ամբողջ աշխարհը հաղթում են այս պատերազմում և հաղթում են Վրաստանի դարավոր թշնամուն»,- ասել է քաղաքական գործիչը։
Սաակաշվիլին 2021 թվականի հոկտեմբերի 1-ին ձերբակալվելուց անմիջապես հետո հացադուլ է հայտարարել, որը տևել է 50 օր։ Նախկին նախագահը Գորիի զինվորական հոսպիտալում վերականգնողական կուրս է անցել, իսկ բանտ վերադառնալուց անմիջապես հետո կրկին հացադուլ է հայտարարել՝ այս անգամ 20 օր։

Ամենից շատ դիտված