TikTok հավելվածն անհետացել է ռուսաստանյան App Store-ի որոնումից
copy image url

TikTok հավելվածն անհետացել է ռուսաստանյան App Store-ի որոնումից

Արտաքին 3 տարի առաջ - 09:05 20-04-2022
TikTok կարճ տեսանյութերի ծառայության հավելվածներն անհետացել են ռուսաստանյան App Store-ից, նկատել են լրատվամիջոցները։ Այն դեռ հասանելի է Google Play-ում:
Ըստ «Սոտա»-ի, TikTok հավելվածը հանվել է ռուսաստանյան App Store-ի որոնումից, սակայն հասանելի է ուղիղ հղմամբ։ Արդեն ներբեռնված հավելվածները շարունակում են աշխատել։
Թե ինչու է հավելվածն անհետացել Apple-ի խանութից, չի հաղորդվում։
TikTok-ը մարտին ռուսաստանյան օգտատերերին ժամանակավորապես արգելել էր նոր բովանդակություն ներբեռնել և ուղիղ հեռարձակումներ վարել՝ ռուսական բանակի մասին «կեղծ լուրերի» վերաբերյալ նոր օրենքի պատճառով:

Ամենից շատ դիտված