Քաղաքագետ Խաչիկ Գալստյանը, որն այժմ Ազատության հրապարակում է՝ «Հայրենիք» կուսակցության բողոքի ակցիային, լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեք օրվա ընթացքում կենսական էներգիան եռապատկվել է։
Անդրադառնալով Փաշինյան-Պուտին օրակարգային հանդիպմանը՝ ասաց, որ անձամբ ինքը մեծ ակնկալիքներ չունի այդ հանդիպումից. «Այդ հանդիպումը ես բնութագրում եմ որպես արարողակարգային հանդիպում, քանի որ այս տարի հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է նշվում»։
«Ամեն գործողություն միտված է հարաբերությունների կարգավորմանը։ 1994 թվականից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երկրների շրջանում վարվող բանակցություններում առաջարկվել են տարբեր բանակցային փաթեթներ՝ եղել է փաթեթային, փուլային տարբերակի տեսքով»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։