Ամեն կերպ փորձում են պրոբլեմներ ստեղծել, դրա համար չեն թողնում, որ Վանեցյանը վրան տեղադրի. Մելիքյան

Ներքին 3 տարի առաջ - 11:57 19-04-2022
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, որն այժմ Ազատության հրապարակում է՝ «Հայրենիք» կուսակցության բողոքի ակցիային, լրագրողների հետ զրույցում ասաց, որ օրակարգն այն է, որ ՀՀ-ում իշխանափոխություն կատարվի:

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում, քաղաքական ուժերի սուրբ պարտականությունն է՝ մեր ազգի, ինքնության ու նախնիների առջև։ Ես հուսով եմ, որ ապակենտրոն պայքարի մեթոդաբանությունը այլ դրսևորում կունենա։ Ինչ վերաբերում է վրանին, ապա դա ամեն դեպքում կտեղադրվի։ Իշխանությունները ամեն կերպ փորձում են պրոբլեմներ ստեղծել, դրա համար չեն թողնում, որ Վանեցյանը վրան տեղադրի»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված