«Ուժը Հայրենյաց» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է.
«Հարգելի´ հայրենակիցներ
Հայաստանի համար վճռորոշ օրեր ենք ապրում, եթե ոչ ժամեր։ Մեր պատմությունը, մեր հերոսների թափած արյունը, մեր զավակների ապագան հարցականի տակ է։
«Ուժը Հայրենյաց» կուսակցությունը համախմբման կոչ է անում, որովհետև որոշվում է Արցախ-Հայաստան ճակատագիրը։ Արցախը չի´ կարող լինել ադրբեջանի կազմում և մենք կամ կընտրենք ազատությունն ու ամբողջականությունը, կամ վերջնական կկորցնենք այն ամենը ինչի համար դարեր շարունակ պայքարել է հայը։
Մենք պե´տք է ժամ առաջ մաքրենք Հայաստանը թուրքերից ու թրքանման հայերից, կամ այսօր համախմբվում ենք ու տեր դառնում մեր երկրին, կամ լքում ենք այն հավերժ ու ապագայում փորձում արդարանալ սերունդների առջև, թե ինչո՞ւ նրանք չունեն հայրենիք։
Սա կուսակցությունների կռիվ չէ, ոչ էլ խաղ, մենք չե´նք միանում որևէ մեկին, չե´նք պայքարում հանուն որևէ մեկի, մենք պայքարում ենք հանուն Հայաստանի, մենք պայքարում ենք հանուն մեր տան մեջ ապրելու իրավունքի, ուրեմն դուրս ենք գալիս ու համախմբվում։
«Ուժը Հայրենյաց» կուսակցության ամբողջ թիմը հավատում է, որ միասնաբար մեր երկրի տերն ենք լինելու, այլ ելք չկա»,- նշված է հայտարարության մեջ: