էդ բնութագիրը ե՞ս պետք է գրեմ, ուղարկեմ. երկու շաբաթ է՝ նույն տեղում դոփել եք. քաղաքապետը զայրացավ

Ներքին 3 տարի առաջ - 11:28 18-04-2022

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության նիստում քաղաքապետ Հրաչ Սարգսյանը գերատեսչություններին խնդրեց ներկայացնել նախորդ շաբաթվա հաշվետվությունը։

ԱԻՆ-ը տեղեկացրեց, որ Երևան քաղաքի ճգնաժամային կենտրոնում գրանցվել է 313 դեպք։
«Վեոլիա ջրի» ներկայացուցիչն ասաց, որ գրանցվել է 563 վթար:
ՀԷՑ-ից ասացին, որ անցյալ շաբաթվա ընթացքում գրանցվել է 68 անջատում:
«Երևանի ջրօգտագործողների» ընկերությունը, ի պատասխան քաղաքապետի հարցի, ասաց, որ Երևանյան լճի հետ կապված որևէ խնդիր չկա։
«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ից տեղեկացրին, որ 2008 մեքենա գտնվել է շահագործման մեջ։
«Երևանի էլեկտատրանսպորտ» ՓԲԸ-ից հայտնեցին, որ գիծ է բաց թողնվել 243 մեքենա։
«Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ն տեղեկացրեց, որ նախորդ շաբաթվա կանչերի թիվը 4666-ն է։
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունը հայտնեց հավաքակայանում շարժակազմի նոր՝ ժամանակակից կայանի կառուցման նպատակով նոր մրցույթ հայտարարելու մասին։

«Տեղեկացվեց, որ բնութագիրը երկու օր առաջ է ուղարկվել ինձ, բայց դա բնութագիր չէր, դա կորպորատիվ առաջարկ էր, էդ բնութագիրը ե՞ս պետք է գրեմ, ուղարկեմ. երկու շաբաթ է՝ նույն տեղում դոփել եք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ