Ռուսաստանի դեմ «խելացի պատժամիջոցներ» կկիրառվեն՝ գազից հրաժարվելու անկարողության պատճառով․ Ավստրիայի կանցլեր
copy image url

Ռուսաստանի դեմ «խելացի պատժամիջոցներ» կկիրառվեն՝ գազից հրաժարվելու անկարողության պատճառով․ Ավստրիայի կանցլեր

Արտաքին 3 տարի առաջ - 23:19 17-04-2022

Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը հայտարարել է, որ Արևմուտքը ավելի «խելացի» պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի Դաշնության դեմ՝ ռուսական գազից հրաժարվելու անկարողության պատճառով։ Համապատասխան հայտարարությունը նա արել է NBC News-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Քաղաքական գործչի կարծիքով՝ սահմանափակումները «պետք է ավելի շատ վնաս հասցնեն Ռուսաստանին», քան արևմտյան երկրներին։
Նա նաև հայտարարել է, որ Ավստրիան ուղիներ է փնտրում ռուսական գազից հրաժարվելու համար։ Բայց դա ժամանակ կպահանջի, քանի որ պետությունը 80%-ով կախված է Ռուսաստանի Դաշնությունից մատակարարվող կապույտ վառելիքից, նշել է կանցլերը։
«Իրավիճակը նույնն է, ինչ Գերմանիայի դեպքում․ մեր արդյունաբերությունը և տնային տնտեսությունները գազի կարիք ունեն։ Մենք փորձում ենք ամեն ինչ անել անկախության հասնելու համար, բայց ոչ այսօր, ոչ էլ վաղը դա հնարավոր չէ»,- ասել է Նեհամերը։
Նա հնարավոր է համարել, որ մի քանի տարի անց Ավստրիան կանկախանա ռուսական գազից։

Ամենից շատ դիտված