Ֆրանսիական իշխանություններն առգրավել են Շատո դե լա Կրոե առանձնատունը, որը տեղակայված է Լազուր ափին գտնվող Կապ դ'Անտիբ քաղաքի հեռավոր թաղամասում, հայտնում է Greek City Times-ը:
Առանձնատունը կառուցվել է 1920 թվականին հույն միլիարդատեր Արիստոտել Օնասիսի կողմից և 1970-ականներին տեղի ունեցած հրդեհից հետո վերականգնվել 2001 թվականին Աբրամովիչի միջոցներով։ Հրատարակության համաձայն՝ ռուս օլիգարխը լքված շենքում ներդրել է ավելի քան 150 մլն եվրո։
Շինության ընդհանուր մակերեսը 26 հազար քառ. մ է, այն գտնվում է ափից քայլաչափ հեռավորության վրա՝ 5 հա մակերես ունեցող հողատարածքում։ Հրատարակությունը նշում է, որ մեծահարուստ ռուսների նկատմամբ ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցների շրջանակում Ֆրանսիայի իշխանությունները կառգրավեն նրանց անշարժ գույքն ու զբոսանավերը։