Սուրենավան գյուղում այրվել է անասնագոմ
copy image url

Սուրենավան գյուղում այրվել է անասնագոմ

Ներքին 1 տարի առաջ - 21:14 13-11-2023
Նոյեմբերի 13-ին, ժամը 16։13-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղի վերջնամասում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում են գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքը և մոտակայքում պահեստավորած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:09-ին, մարվել՝ 18:28-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ և պահեստավորած անասնակեր՝ մոտ 400 հակ։

Ամենից շատ դիտված