ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից հայտնաբերվել են թմրամիջոցներ. ՊԵԿ

Ներքին 3 տարի առաջ - 19:11 13-04-2022

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը:

Օրերս Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Արևմտյան մաքսատուն-վարչության, ինչպես նաև «ՀայՓոստ» ՓԲ ընկերության աշխատակիցները համատեղ, փոստի փոխանակման կենտրոնում իրականացրած հսկողության արդյունքում` Ամերիկայի Միացյալ Նահանգներից ՀՀ ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից հայտնաբերել են տարբեր տեսակի թմրամիջոցներ: Հայտնաբերվել է մասնավորապես` 82 գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի դեղնականաչավուն զանգված, 2.49 գրամ «Կոկաին» տեսակի թմրամիջոցի փոշենման զանգված, ինչպես նաև «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի զանգվածների պարունակությամբ 5 հատ դեղապարկուճ, որոնք թաքցված են եղել նշված առաքանու մեջ առկա տարբեր առարկաների մեջ:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված մի շարք անհետաձգելի` մասնավորապես «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի փոստային բաժանմունքներից մեկում, վերոնշյալ առաքանին ստանալուց հետո, բռնվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման է ենթարկվել ՀՀ և ԱՄՆ քաղաքացի Տ.Հ-ն:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների համաձայն` կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները տվյալ քաղաքացուն առնչվող մի շարք հասցեներում կատարել են խուզարկություններ:

Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան (267.1 հոդվածի 1-ին մասի և 266-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ) հոդվածների համաձայն՝ նախատեսված հանցագործության հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում քաղաքացին ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ