Մեծ Բրիտանիան էմբարգո է սահմանում ռուսական պողպատի նկատմամբ
copy image url

Մեծ Բրիտանիան էմբարգո է սահմանում ռուսական պողպատի նկատմամբ

Արտաքին 3 տարի առաջ - 18:54 13-04-2022
Մեծ Բրիտանիան վաղվանից արգելք կսահմանի ռուսական երկաթի և պողպատի ներկրման վրա, այսօր՝ ապրիլի 13-ին, հայտարարել է արտգործնախարար Լիզ Թրասսը, գրում է Standard-ը։

«Արևելյան Ուկրաինայում խաղաղ բնակիչների վրա սարսափելի հրթիռային հարձակումներից հետո մենք այսօր պատժամիջոցներ ենք կիրառում նրանց նկատմամբ, ովքեր աջակցում են անօրինական անջատված տարածաշրջաններին և ներգրավված են ուկրաինացի ժողովրդի դեմ վայրագությունների մեջ: Մենք կշարունակենք հետապնդել բոլոր նրանց, ովքեր օգնում և հրահրում են Պուտինի պատերազմը»,- հայտարարել է նա:

Թրասսը հավելել է, որ Բրիտանիան նաև արգելք է սահմանում Ռուսաստան քվանտային տեխնոլոգիաների և ժամանակակից նյութերի արտահանման վրա, որոնց «կարիքը Պուտինը շատ ունի»։

Ամենից շատ դիտված