Նա ՌԴ քաղաքացի չէ. Պեսկովը՝ Մեդվեդչուկին ուկրաինացի զինծառայողների հետ փոխանակելու մասին
copy image url

Նա ՌԴ քաղաքացի չէ. Պեսկովը՝ Մեդվեդչուկին ուկրաինացի զինծառայողների հետ փոխանակելու մասին

Արտաքին 3 տարի առաջ - 17:33 13-04-2022
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը չի ​​տեսնում ուկրաինացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկին գերի ընկած ուկրաինացի զինծառայողների հետ փոխանակելու հնարավորություն։

Մեդվեդչուկին Ուկրաինայի տարածքում ձերբակալելու մասին երեկ հաղորդել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Մեդվեդչուկին մեղադրում է պետական ​​դավաճանության և ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանն օժանդակելու մեջ։ Պատերազմի բռնկումից հետո նա անհետացել է տնային կալանքից:

Զելենսկին առաջարկել է փոխանակել Պուտինի կնքահորը գերի ընկած ուկրաինացի զինվորների հետ։

«Ինչ վերաբերում է փոխանակմանը, ինչի մասին նման ջերմությամբ, եռանդով և հաճույքով խոսում էին Կիևում տարբեր գործիչներ, Մեդվեդչուկը Ռուսաստանի քաղաքացի չէ, նա որևէ առնչություն չունի հատուկ ռազմական գործողության հետ: Նա օտարերկրյա քաղաքական գործիչ է»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը հավելել է, որ Կրեմլը չգիտի՝ արդյոք Մեդվեդչուկը ցանկանո՞ւմ է նման փոխանակում։

Ամենից շատ դիտված