Երևանի ու Բաքվի հետ շփումների մեջ ենք. Պեսկովը` Փաշինյանի հայտարարության մասին
copy image url

Երևանի ու Բաքվի հետ շփումների մեջ ենք. Պեսկովը` Փաշինյանի հայտարարության մասին

Արտաքին 3 տարի առաջ - 14:24 29-07-2021

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կոչը՝ ՌԴ սահմանապահներին տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքով, հայտարարել է, որ այժմ Երևանի և Բաքվի հետ շփումներ են ընթանում պայմանավորվածություններն իրականացնելու համար:

Փաշինյանն այսօր կառավարության նիստում առաջարկել էր ռուս սահմանապահների հենակետեր տեղակայել հայ–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

«Ռուսաստանը շարունակում է շփումները Երևանի և Բաքվի հետ, որպեսզի լիարժեքորեն ապահովվի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը», - ասել Է Պեսկովը լրագրողներին:

Ճշտող հարցին, թե պատրա՞ստ են կատարել Փաշինյանի խնդրանքը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը պատասխանել է. «Երևանի հետ շփումները շարունակվում են։ Ավելացնելու բան չունեմ»։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։



Ամենից շատ դիտված