Ոստիկանության օրվա 104-րդ տարեդարձի առթիվ Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել
copy image url

Ոստիկանության օրվա 104-րդ տարեդարձի առթիվ Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել

Ներքին 3 տարի առաջ - 21:23 12-04-2022
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ապրիլի 8-ի կարգադրությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա 104-րդ տարեդարձի առթիվ, ծառայողական պարտականությունները գերազանց և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով են պարգևատրվել՝ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպական վարչության պետ Լիանա Ամիրխանյանը և Ոստիկանության շտաբի կազմակերպական- վերլուծական վարչության պետի տեղակալ, ինֆորմացիայի վերլուծության, պլանավորման և հսկողության բաժնի պետ Հակոբ Դարչինյանը։