Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել գիտության համաշխարհային օրվա առթիվ
copy image url

Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել գիտության համաշխարհային օրվա առթիվ

Ներքին 2 տարի առաջ - 18:30 10-11-2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրվա առթիվ:

«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ գիտնականներ, գիտության ասպարեզում նվաճումներ ունեցող և հանուն գիտության զարգացման ոչինչ չխնայող հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ: Մեր երկիրը կարիք ունի հետազոտական աշխատանքով զբաղվող բոլորանվեր լայնախոհների, որոնք իրենց աշխատանքի արդյունքում առավել ճանաչելի են դարձնում պետությունը:

Ամբողջ աշխարհում առկա ուղեղների արտահոսքի պայմաններում գիտությունն այլևս սահմաններ չի ճանաչում. անհատներն են, որ ստիպում են աշխարհին իրենցով ուրվագծել սահմանը, իրենց հարազատ երկրին նվիրել գյուտերն ու գիտական հայտնագործությունները:

Մաղթում եմ՝ արագ ստանալ այն աշխատանքի պտուղները, որի համար գիշեր ու ցերեկ չեք առանձնացնում, որի համար պատրաստ եք կռիվ տալ ամենաբարձր ամբիոններում եւ հանուն որի հաճախ մնացյալը երկրորդական է թվում:

Թո՛ղ մեր երկրում շատ լինեն գիտնականները, որոնք նոր սերունդների համար կբացեն գիտության դռները»:

Ամենից շատ դիտված