Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը անհամաձայնություն է հայտնել Իսրայելի ոստիկանության սահմանափակմանը
copy image url

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը անհամաձայնություն է հայտնել Իսրայելի ոստիկանության սահմանափակմանը

Ներքին 3 տարի առաջ - 18:38 12-04-2022

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը հայտարարություն է տարածել «Լոյսի» արարողության վերաբերյալ՝ նշելով, որ Պատրիարքության ներկայացուցիչները հանդիպել են արարողության պատասխանատու՝ Իսրայելի ոստիկանների հետ, որոնք տեղեկացրել են, թե ընդամենը 1000 ուխտավորների է արտոնվելու մասնակցել արարողությանը, որոնցից միայն 200-ը պետք է լինեն հայ։ Պատրիարքության ներկայացուցիչներն իրենց անհամաձայնությունն են հայտնել այս նոր որոշման հետ և լքել են ժողովը։ Այս մասին «Ֆեսյբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։

Հայտարարության մեջ նշված է. «Սուրբ Յարութեան տօնէն առաջ Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը ստիպուած է սոյն յայտարարութիւնը հրապարակել` իր հաւատացեալներուն տեղեկացնելու այն սահմանափակումներու մասին, որոնք Իսրայէլի ոստիկանութիւնը կը փորձէ պարտադրել այս տարի:

Ապրիլ 11-ին, Պատրիարքութեան ներկայացուցիչները հանդիպում ունեցան «Լոյսի» արարողութեան պատասխանատու ոստիկաններուն հետ, որուն ընթացքին վերջիններս տեղեկացուցին, թէ այս տարի պէտք է ընդամէնը 1000 ուխտաւորներու արտօնուի ՝ մասնակցիլ արարողութեան, որոնցմէ միայն 200-ը պէտք է ըլլան հայ: Մեր ներկայացուցիչները իրենց անհամաձայնութիւնը յայտնեցին եղած նոր որոշմանը եւ լքեցին ժողովը:

Հայ Առաքելական Եկեղեցին բացառիկ իրաւունքներ ունի «Լոյսի» արարողութեան ընթացքին, որոնք արձանագրուած են Ստատուս Քուոյի համաձայնագրին մէջ:

«Լոյսի» արարողութիւնը սկսելու համայ Հայ Եկեղեցւոյ իրաւունքն է բանալ Սուրբ Յարութեան տաճարի դուռը, որուն կը մասնակցին հարիւրաւոր հայ եւ օտար ուխտաւորներ՝ ականատես ըլլալու այդ բացառիկ արարողութեան: Ապա Երուսաղէմի Հայ Պատրիարքը, կրկին հարիւրաւոր ուխտաւորներու ուղեկցութեամբ, հանդիսաւոր մուտք կը գործէ տաճար, որմէ ետք իր ներկայացուցիչը՝ Երուսաղէմի Յոյն Պատրիարքին հետ կը մտնէ Սուրբ Գերեզման դուրս բերելու Քրիստոսի Յարութիւնը խորհրդանշող «Լոյս-Կրակը»:

Վերոնշեալ իրաւունքները դարեր շարունակ տարբեր իշխանութիւններու եւ տիրակալներու շրջանին իրագործուած են առանց որեւէ սահմանափակման: Ուստի, սոյն յայտարարութեամբ մենք մեր անհամաձայնութիւնը կը յայտնենք Իսրայէլի ոստիկանութեան սահմանափակումներու որոշման դէմ եւ կը պահանջենք, որ այս տարի եւս, նախորդ տարիներու նման, «Լոյսի» արարողութիւնը կատարուի առանց հաւատացեալներու թիւի սահամանփակումներու:

Իսրայէլի կառավարութիւնը միջազգային պարտաւորութիւն ստանձնած է ապահովելու կրօնական արարողութիւններու ազատութիւնը եւ կազմակերպելու անոնց անխափան անցկացումը: Մեր պահանջն է, որ ոստիկանութիւնը յարգէ այս յաձնառութիւնը եւ չեղեալ նկատէ սահմանափակումներու վերաբերեալ իր առած որոշումը»:

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC