«Եդինայա Ռոսիան» մշակել է ՌԴ-ից հեռացած օտարերկրյա ընկերությունների արտաքին կառավարման մասին օրինագիծ
copy image url

«Եդինայա Ռոսիան» մշակել է ՌԴ-ից հեռացած օտարերկրյա ընկերությունների արտաքին կառավարման մասին օրինագիծ

Արտաքին 3 տարի առաջ - 15:36 12-04-2022
ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը հաղորդել է, որ Պետդումայի քննարկմանն է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա արտաքին կառավարում սահմանել Ռուսաստանը լքած օտարերկրյա ընկերություններում։

Կուսակցության Telegram ալիքում հաղորդվում է, որ օրինագիծը «կանդրադառնա այն ընկերություններին, որոնք որոշում են կայացրել լքել Ռուսաստանը առանց ակնհայտ տնտեսական պատճառների՝ հիմնվելով Եվրոպայում և ԱՄՆ-ում հակառուսական տրամադրությունների վրա», իսկ Ռուսաստանում նման ընկերությունների գործունեությունը «էականորեն ազդել է տնտեսության կայունության վրա»։

Ընկերություններում ժամանակավոր կառավարման մասին որոշումը, ինչպես ենթադրում են օրինագծի հեղինակները, կընդունի Տնտեսական զարգացման նախարարությանը կից միջգերատեսչական հանձնաժողովը, որը կուսումնասիրի այլ նախարարությունների և տարածաշրջանների ղեկավարերի ղեկավարների առաջարկները։

«Եդինայա Ռոսիա»-ն ընդգծել է, որ կառավարման անցումը օտարերկրյա սեփականատերերից արտաքին կառավարման կնշանակվի «միայն դատարանի որոշմամբ»։