ՌԴ-ում կրկին երկարաձգվել է 11 օդանավակայաններից թռիչքների արգելքը
copy image url

ՌԴ-ում կրկին երկարաձգվել է 11 օդանավակայաններից թռիչքների արգելքը

Արտաքին 3 տարի առաջ - 13:47 12-04-2022
ՌԴ-ում արդեն ութերորդ անգամ երկարաձգել է երկրի կենտրոնական և հարավային շրջանների 11 օդանավակայաններից թռիչքների արգելքը, որը սահմանվել էր փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկի առաջին օրը։
Առայժմ արգելքը երկարաձգվել է մինչև ապրիլի 19-ը։
Սահմանափակումները վերաբերում են Անապայում, Բելգորոդում, Բրյանսկում, Վորոնեժում, Գելենջիկում, Կրասնոդարում, Կուրսկում, Լիպեցկում, Դոնի Ռոստովում, Սիմֆերոպոլում և Էլիստայում գտնվող 11 օդանավակայանների։

Ամենից շատ դիտված