Վրաստան թռիչքների արգելքը կչեղարկվի, երբ դրա համար ստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ. ՌԴ ԱԳՆ
copy image url

Վրաստան թռիչքների արգելքը կչեղարկվի, երբ դրա համար ստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ. ՌԴ ԱԳՆ

Արտաքին 3 տարի առաջ - 18:47 29-12-2021

Ռուսական ավիաընկերությունների՝ Վրաստան թռիչքների արգելքը կչեղարկվի, երբ դրա համար ստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ, այդ թվում՝ համաճարակային իրավիճակի հետ կապված, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։

«Շարունակվող COVID-19 համավարակի պայմաններում առանձին օտարերկրյա պետությունների հետ թռիչքների վերսկսման հարցերը լուծելիս մենք ամենից առաջ կենտրոնանում ենք այս կամ այն երկրում սանիտարահամաճարակային իրավիճակի, ինչպես նաև պրոֆիլային գերատեսչության՝ Ռոսպոտրեբնադզորի առաջարկությունների վրա»,- ասել է նա։

Ռուդենկոն հավելել է, որ Վրաստանի դեպքում պետք է հաշվի առնել նաև քաղաքական գործոնները, սակայն ավիահաղորդակցության արգելքը կրում է ժամանակավոր բնույթ և կարող է չեղարկվել, ինչը հայտնի է վրացական կողմին։

«Հիշեցնեմ, որ 2019 թվականի հուլիսին սահմանված... ռուսական ավիաընկերությունների՝ Ռուսաստանի տարածքից Վրաստանի տարածք ավիափոխադրումներ իրականացնելու արգելքը եղել է հարկադրված միջոց, որն ընդունվել է ի պատասխան հայտնի հակառուսական սադրանքի՝ կազմակերպված վրացի արմատականների կողմից։ Այն կրում է ժամանակավոր բնույթ և կչեղարկվի, երբ դրա համար ստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ, այդ թվում՝ համաճարակաբանական։ Դրանք քաջ հայտնի են վրացական կողմին, ուստի կրկնելու կարիք չկա»,- ընդգծել է նա։

Ամենից շատ դիտված