ԵՄ երկրները կավելացնեն զենքի մատակարարումներն Ուկրաինային, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը։
«Որպես Եվրամիություն, որպես Ուկրաինայի բարեկամներ՝ մենք ապագայում կակտիվացնենք զենքի մատակարարումը»,- Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո լրագրողներին ասել է Բերբոքը։
Ռազմական օգնության ավելացումը կապված է Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների աճի հետ կապված մտավախությունների հետ, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Ըստ Բորելի՝ ԵՄ-ն պետք է կենտրոնանա Ուկրաինայի պաշտպանունակության վրա. սա այժմ «ավելի կարևոր է, քան Ռուսաստանի դեմ պատժամիջոցները»: