Պուտինի հետ բանակցությունները եղել են բաց և ուղիղ, սակայն կոշտ. Նեհամեր
copy image url

Պուտինի հետ բանակցությունները եղել են բաց և ուղիղ, սակայն կոշտ. Նեհամեր

Արտաքին 3 տարի առաջ - 19:59 11-04-2022

Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ բանակցությունները եղել են բաց և ուղիղ, սակայն կոշտ:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշվում է ԶԼՄ-ների համար հայտարարության մեջ, որը մեջբերում է Kurier-ը:

Կանցլերը շեշտել է, որ Պուտինի հետ բանակցությունների ընթացքում հասկացրել է՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ուժի մեջ կմնան և առավել կխստանան: Նա շեշտել է, որ հանդիպումը բարեկամական չի եղել: Նեհամերն ասել է, որ ցանկացել է Պուտինի հետ քննարկել հումանիտար հարցեր:

Ամենից շատ դիտված