Բայդենը հնարավոր է համարել Պուտինի հետ բանակցությունները
copy image url

Բայդենը հնարավոր է համարել Պուտինի հետ բանակցությունները

Արտաքին 2 տարի առաջ - 16:45 12-10-2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CNN-ի հետ հարցազրույցում հավանական է համարել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները: Նա միաժամանակ նշել է, որ այդ հանդիպման իմաստը դեռ չի տեսնում, քանի որ Ռուսաստանի ղեկավարը կոշտ դիրքորոշում է դրսևորում:

Բայդենն, այնուամենայնիվ, հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ քննարկել բանտարկյալների, օրինակ՝ բասկետբոլիստ Բրիթնի Գրայների ճակատագիրը, գրում է 1lurer.am-ը:

«Եթե ​​նա մոտենա ինձ G20-ի գագաթնաժողովում և ասի՝ «Ես ուզում եմ խոսել Գրայների մասին»,- ասել է ԱՄՆ նախագահը, միաժամանակ խոստովանել, որ չի պատկերացնում, թե դա իրականում ինչպես է լինելու:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռուսաստանին կոչ էր արել ընդունել Վաշինգտոնի առաջարկներն ու պայմանները՝ կապված բանտարկյալների փոխանակման հետ, առաջին հերթին՝ Բրիթնի Գրայների և Փոլ Ուելանի գործերով։

Իր հերթին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ կոնկրետ գործողություններին՝ գերիների փոխանակման հարցով:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ պետքարտուղար Բլինքենին կոչ է արել այս հարցում վերադառնալ «հանգիստ դիվանագիտությանը» և հրաժարվել շահարկումներից:

Ամենից շատ դիտված